Logo

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն Շիրակում, Արագածոտնում ու Երևանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:18 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Համահայկական ամառային 8-րդ խաղեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ՀԽՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թվականի օգոստոսին։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է կազմակերպել Գյումրիում, մրցումներն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում, իսկ դրանց եզրափակիչ հատվածը և փակման հանդիսավոր արարողությունը՝ Երևանում։

ՀԽՀԿ-ն հայտնում է, որ նիստում որոշվել է նաև կառույցի քաղաքային մարմիններին առաջարկել պատվիրակությունների կազմում ընդգրկել հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկների։ Գործկոմի հաջորդ նիստում նախատեսվում է քննարկել պարալիմպիկ խաղերի կազմակերպման հնարավորությունը։

Որոշվել է նաև գործկոմի քննարկմանը ներկայացնել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորության հարցը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա