Logo

Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիան խոշոր փոխհատուցում է պահանջում մարզաձևի միջազգային ֆեդերացիայից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:51 / 12.04.2022Վոլեյբոլ
Համառուսաստանյան վոլեյբոլ

Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Յարյոմենկոն հայտնել է, որ կազմակերպությունը դիմել է Մարզական արբիտրաժային դատարան՝ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից փոխհատուցում ստանալու համար:

Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիան փոխհատուցում է պահանջոմ 2022 թվականի տղամարդկանց հավաքականների աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխելու համար:

Պահանջվող գումարի չափը գնահատվում է գրեթե 80 մլն դոլար։

«Մենք փաստաթղթեր ենք ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան։

Գումարել ենք բոլոր ծախսերը, մասնակցության վճարը, նախապատրաստական ​​ծախսերը, ներառյալ տարածաշրջանային ծախսերը, շինարարությունը:

Փոխհատուցման չափը կազմում է գրեթե 80 մլն դոլար»,- Յարյոմենկոն նշել է «РИА Новости»-ի հետ զրույցում:

Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր 2022 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքում, սակայն մարտի 1-ին մարզաձևի միջազգային ֆեդերացիան հայտարարեց, որ մրցաշարը կտեղափոխվի Ռուսաստանից՝ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա