Logo

Համաշխարհային գիմնազիադա. Ոսկանյանը նվաճեց բրոնզե մեդալ, Բաբլումյանը եզրափակիչում է

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:34 / 20.05.2022Բռնցքամարտ
Ոսկան Ոսկանյան

Մինչև 67 կգ քաշային կարգում ելույթ ունեցող բռնցքամարտիկ Յուրա Բաբլումյանն անցել է Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընթացող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի եզրափակիչ և այսօր կվիճարկի հաղթողի կոչումը։

Կիսաեզրափակիչում հայ պատանին գերազանցել է ռումինացի Մարիան Ինուին՝ տեղեկացնում է մեր բռնցքամարտիկներին մրցավայր ուղեկցած ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը։ Հայ մյուս բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ) նույն փուլում զիջեց մարոկկացի Սուլեյման Սամգուլիին և բավարարվեց բրոնզե մեդալով։

Մինչև այդ Ոսկանյանը պայքարից դուրս էր թողել հունգարացի Դոմինիկ Էնեկեշին և իսպանացի Ասիեր Լանզարոտին (մրցակիցը որակազրկվել էր), իսկ Բաբլումյանը հաղթել էր չինացի Բոհաո Ժուին։

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել ձյուդոյիստուհի Էլիզա Ադամյանը, որն աղջիկների 48 կգ քաշային կարգում իր հաշվին գրանցել էր 3 հաղթանակ և 1 պարտություն։

Համաշխարհային գիմնազիադան 16-18 տարեկան դպրոցականների մասնակցությամբ համալիր մարզական մրցում է, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 20 մարզաձև (3-ը՝ պարալիմպիկ)։ Մասնակցում է 69 երկրի շուրջ 3600 մարզիկ-մարզուհի։ Հայաստանը ներկայացնում է 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են նաև ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա