Logo

Բռնցքամարտի ԵԱ. Հակոբյանը նույնպես դուրս մնաց պայքարից

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:08 / 27.05.2022Բռնցքամարտ
Համբարձում Հակոբյան

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ չկարողացավ հաղթահարել Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։

Համբարձում Հակոբյանը (80 կգ) առաջխաղացման իրավունքը զիջեց խորվաթ Լուկա Պլանտիչին։ Առաջին երկու ռաունդներում բալկանցին նկատելի առավելություն ուներ։ Երրորդ ռաունդում մրցակիցներն ակնհայտորեն ուժասպառ էին եղել։ Հակոբյանը, զգալով մրցակցի մոտ տեմպի փոփոխությունը, ուժերի գերլարումով փորձեց հետ բերել կորցրածը, սակայն հարված բաց թողեց և հայտնվեց նոկդաունում։

Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչի արգելքն առայժմ հաղթահարել է միայն Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը դարձել է այս ստուգատեսում մրցանակային տեղ ապահոված մեր առաջին մարզիկը։ Այսօրվա մրցահերթում պարտվել են նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)։

Սպասում ենք աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի (92 կգ-ից բարձր) ռինգ դուրս գալուն։ Նրա մրցակիցն է լինելու իսպանացի Այուբ Ասաու Էլ Դրիսի Ջադֆը։

Երեկոյան մրցահերթում (18։00-ից սկսած) Արթուր Բազեյանը (57 կգ) մրցելու է Բաթուհան Չիտֆչիի (Թուրքիա), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Լաշա Գուրուլիի (Վրաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)՝ Վիկտոր Շելստրատի (Բելգիա), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Վահան Նանիտզանյանի (Հունաստան) հետ։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա