Logo

Համբարձումյանը՝ «Անորտոսիսի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:18 / 11.04.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
hovhannes hambardzumyan -Anortosis

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է կիպրական «Անորտոսիսի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համբարձումյանը քվեարկության արդյունքում շրջանցել է 3 թիմակցի:

Հայ ֆուտբոլիստն անցյալ ամիս անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հովհաննեսն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իր օգտին քվեարկելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համբարձումյանը Կիպրոսի առաջնության 27-րդ տուրի՝ «Արիսի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա