Logo

Համբարձումյանը հավակնում է «Անորտոսիսի»՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:13 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիպրական «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը: Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում են պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանը, Անդերսոն Կորեան, կիսապաշտպաններ Ամր Վարդան և Լազարոս Խրիստոդոպուլոսը:

Համբարձումյանն ապրիլին կիպրական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 ասիստ: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի պաշտպանն այս մրցանակին արժանացել է մարտի արդյունքներով:

Ամսվա լավագույնին որոշելու քվեարկությունն անցկացվում է ֆեյսբուքյան հարթակում՝ մեկնաբանությունների բաժնում նախընտրելի ֆուտբոլիստի անունը նշելու տարբերակով: Քվեարկությանը կարող եք մասնակցել՝ սեղմելով այստեղ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա