Logo

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.06.2019ՍՊՈՐՏ
2Z7A8877 - Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

«Էնոսիս Պարալիմնիի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը VNEWS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016 թվականի ամռանը հնարավորություն է ունեցել տեղափոխվելու անգլիական «Լեսթեր»:

Հայ ֆուտբոլիստն այդ ժամանակ հանդես էր գալիս մակեդոնական «Վարդարում» և դարձել էր երկրի կրկնակի չեմպիոն, իսկ «Լեսթերը» սենսացիոն չեմպիոնության էր հասել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Մոտ էի «Լեսթեր» տեղափոխությանը, բայց խնդիրը ժամանակի սղությունն էր: Առաջարկը կատարվեց տրանսֆերային պատուհանի փակումից քիչ ժամանակ առաջ, ուստի խնդիրներ առաջացան: Աշխատանքային վիզա անհնար էր ստանալ 2 օրվա ընթացքում: Բացի այդ, հավաքականում շատ չէի խաղացել, պետք էր, որ մասնակցած լինեի ընտրանու՝ տվյալ տարում անցկացրած հանդիպումների առնվազն 75%-ին, որպեսզի թույլտվություն ստանայի:

Անձամբ եմ տեսել «Լեսթերի» առաջարկը, որն ինձ ուղարկվել էր օգոստոսի 30-ի երեկոյան, իսկ տրանսֆերային պատուհանը պետք է փակվեր օգոստոսի 31-ին: Նրանք չգիտեին, որ հայկական անձնագիր ունենալու դեպքում նման խնդիրների ես բախվում: «Լեսթերին» էլ շտապ աջ պաշտպան էր հարկավոր:

Ես այդ ակումբի ներկայացուցիչներից ոչ ոքի հետ չեմ խոսել, բոլոր հարցերով իմ մենեջերն է զբաղվել Անգլիայում աշխատող իր գործընկերոջ միջոցով, որի հետ միևնույն ընկերությունում էր աշխատում: Ես միայն առաջարկն եմ տեսել ու այլ բաներից տեղյակ չեմ եղել: Անգլիական ակումբում, ծանոթանալով իրավիճակին, ասել են, որ անհնար է փաստաթղթային հարցերն այդքան կարճ ժամկետում լուծել: 2016 թվականի ձմռանն առաջարկներ եղան նաև Անգլիայի Չեմպիոնշիփի ու բելգիական թիմերից, բայց այդ ժամանակ արդեն նոր պայմանագիր էի ստորագրել «Վարդարի» հետ, և վերջինս մեծ գումարներ էր պահանջում իմ տեղափոխության դիմաց:

«Վարդարը» Մակեդոնիայում թոփ-թիմ էր, որը միշտ պայքարում էր Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Բայց եվրոպական առաջատար երկրների ակումբները չեն ցանկանում 1 կամ 1,5 մլն եվրո վճարել Մակեդոնիայի առաջնության խաղացողի համար, որովհետև նրանք չեն հավատում, որ այնտեղի նույնիսկ թոփ-ֆուտբոլիստը կարող է գալ ու արդարացնել իր համար վճարված գումարները: Եթե պահանջեն 400 հազար կամ 500 հազար եվրո, տրանսֆերը գուցե հնարավոր դառնա:

Ինչ վերաբերում է ինձ, ապա, որքանով տեղյակ եմ, իմ տեղափոխության դիմաց «Վարդարը» պահանջել է 1 մլն կամ դրանից ավելի»,- ասել է Համբարձումյանը:

28-ամյա ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը կներկայացնենք շուտով:

Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որը ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում նախ հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն (հունիսի 8), ապա մրցակցի հարկի տակ խաղալու է հույների հետ (հունիսի 11)։ Ընտրանին այդ խաղերին սկսելու է նախապատրաստվել վաղվանից՝ հունիսի 4-ից:

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա