Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Մյունխենի «Բավարիան» 8 անպատասխան գնդակ է ուղարկել Գելզենկիրխենի «Շալկեի» դարպասը։
Խաղին անդրադարձել է «Համբուրգը»՝ հիշելով վերջին տարիներին մյունխենյան ակումբի դեմ խաղերում իր փորձը։
«Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»,- գրել է թիմն իր թվիթերյան էջում։
We were getting hammered by Bayern before it was cool, just saying… 😬#FCBS04
— HSV English (@HSV_English) September 18, 2020
Նշենք, որ վերջին տարիներին մյունխենյան ակումբը մի քանի անգամ ջախջախել է «Համբուրգին»՝ 9-2, երկու անգամ՝ 8-0, երկուական անգամ՝ 6-0 և 5-0 հաշիվներով։
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո