Logo

Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ, ֆոտո)

17:43 / 01.04.2023Մարմնամարզություն
null

Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում դարձավ հաղթող, իսկ Մամիկոն Խաչատրյանը հռչակվեց աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն:

Համլետ Մանուկյանը գրանցեց 14,633 արդյունք: Նրան հաջորդեցին Մամիկոն Խաչատրյանը (-0,533) և Ղազախստանի ներկայացուցիչ Զեյնոլա Իդրիսովը (-0,567):

Հայաստանի ներկայացուցիչները նախօրեին մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով զբաղեցրել էր 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա