Logo

Հանրահայտ մարզիչը մեկնաբանել է Ջոկովիչի պարտությունը Մոնտե Կառլոյի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:40 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Պոլ Անակոն-Նովակ Ջոկովիչ

Ռոջեր Ֆեդերերի և Փիթ Սամփրասի նախկին մարզիչ Պոլ Անակոնը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի անհաջողությունը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի մեկնարկում։

«Նա որոշակի դժվարությունների բախվեց՝ փորձելով պայքարել քամու դեմ։ Սակայն ինձ առանձնապես չի անհանգստացնում նրա խաղը։ Նրան պարզապես պետք է հանդիպումներ անցկացնել։ Կարծում եմ՝ այդ պարտությունն այնքան էլ կարևոր չէ։ Նա չի ցանկանում պարտվել, բայց ցանկանում է համոզվել, որ «Ռոլան Գարոսում» կցուցադրի իր լավագույն խաղը»,- Անակոնի խոսքը մեջբերում է Daily Express-ը։

Մոնտե Կառլոյում երկրորդ շրջանից պայքարում ներգրավված Ջոկովիչը 3:6, 7:6 (7:5), 1:6 հաշվով պարտվել է Իսպանիան ներկայացնող Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինեին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա