Logo

Հանս Քրիստիան Անդերսենն ասել է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 02.04.2019ՄՇԱԿՈՒՅԹ
visitfyn bornenes o hca portrat 05Hans Christian Andersen - Հանս Քրիստիան Անդերսենն ասել է...
  • Ողջ աշխարհը հրաշքների ամբողջություն է, բայց մենք այնքան ենք դրանց սովորել, որ սովորական երևույթներ ենք համարում:

 

  • Ապրելու համար պետք է արև, ազատություն և փոքրիկ ծաղիկ:

 

  • Կյանքն ինքնին ամենագեղեցիկ հեքիաթն է:

 

  • Այն ամենը, ինչին նայում ես, կարող է հեքիաթ դառնալ, և դու կարող ես պատմություն կերտել այն ամենից, ինչին դիպչում ես:

 

  • Վայելի՛ր կյանքը, քանի որ մեռած լինելու համար շատ ժամանակ կունենաս:

 

  • Խիզախ զինվորը երբե՛ք, երբե՛ք չի վախենում՝ անգամ եթե գիտի մոտալուտ մահվան մասին:

 

  • Միայն սարերից հեռանալուց հետո ես տեսնում դրանց իրական պատկերը, և այս նույն սկզբունքը գործում է նաև ընկերների հետ:

 

  • Իմ կյանքն իմ աշխատանքի լավագույն արտացոլումն է:

 

  • Կյանքն ասես գեղեցիկ երաժշտություն լինի, բայց բառերն ամեն ինչ փչացնում են: 

 

  • Յուրաքանչյուր մարդու կյանք էլ Աստծո ձեռքով գրված հեքիաթ է: 

anderson 960x1214 - Հանս Քրիստիան Անդերսենն ասել է...

  • Երջանկության միակ ճանապարհն աշխարհին օգտակար լինելու մեջ է:

 

  • Ամեն անգամ, երբ ես մտածում եմ, որ երգս ավարտվել է, ինչ-որ լավ և վեհ բան է սկսվում կյանքումս: 

 

  • Երջանիկ տնային կյանքն ասես գեղեցիկ ամառային երեկո լինի. սիրտդ լցված է խաղաղությամբ և շուրջբոլորդ ամեն ինչ յուրահատուկ տեսք է ստանում:

 

  • Նա ժպտաց և պարեց սրտում պահելով մահվան մասին միտքը:

 

  • Ճամփորդել նշանակում է ապրել: 

 

  • Միամտությունն իմ հեքիաթների միայն մեկ մասն է կազմում՝ դրանց իրական աղը հումորն է: 

 

  • Մահը քամուց արագ է քայլում, և երբե՛ք, երբե՛ք չի վերադարձնում այն, ինչ վերցրել է: 

 

  • Հանցագործությունների  80 տոկոսը բխում է անտարբեր ընտանիքներից:

 

  • Այո՛, եկեք խոստովանենք, որ մարդիկ ստեղծագործություններ են գրում, երբ սիրահարված են, սակայն իմաստուն մարդը մյուս բոլորից տարբերվում է նրանով, որ չի հրապարակում դրանք:

 

  • Չկան ավելի լավ հեքիաթներ, քան նրանք, որոնք կյանքն է կերտում:

 

Կարդացեք նաև՝

Ջիմ Ջարմուշն ասում է…

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա