Logo

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:31 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Գագիկ Ծառուկյան

Այսօր աշխարհում նշվում է Միջազգային օլիմպիական օրը, որի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այս օրը հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչ է տալիս մեզ սպորտը: Դեռևս 1894 թ. հունիսի 23-ին այս կապակցությամբ ինքնատիպ պատասխան է տվել միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր բարոն Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու կատարյալ աշխարհ կառուցել:
Օլիմպիզմի գաղափարը միավորում է տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը սովորեցնում է հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում։ Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան , սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել, համախմբվել, գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- նշված է ՀԱՕԿ-ի նախագահի ուղերձում։

1948 թվականի հունվարին ՄՕԿ-ն իր 42-րդ նստաշրջանում որոշել է հունիսի 23-ը հռչակել Միջազգային օլիմպիական օր։ 1894 թվականի հենց այդ օրն է ֆրանսիացի բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում հրապարակել ՄՕԿ-ի հիմնադրման մասին իր պատմական զեկույցը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա