Logo

Հաքիմին խփած գոլից հետո ցուցադրել է «24» թիվը՝ աջակցություն հայտնելով Էրիկսենին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
fyhlzj55cw471 - Հաքիմին խփած գոլից հետո ցուցադրել է «24» թիվը՝ աջակցություն հայտնելով Էրիկսենին

Ընկերական հանդիպում է տեղի ունեցել Մարոկկոյի և Բուրկինա Ֆասոյի հավաքականների միջև: Մարոկկացիներն առավելության են հասել 1-0 հաշվով:

51-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել պաշտպան Աշրաֆ Հաքիմին: Նա խփած գոլից հետո մոտեցել է տեսախցիկին և ցուցադրել «24» թիվը՝ այդպիսով աջակցություն հայտնելով «Ինտերում» իր խաղընկեր, իտալական ակումբում 24 համարի մարզաշապիկով հանդես եկող Քրիստիան Էրիկսենին:

Դանիայի հավաքականի կիսապաշտպանը կորցրել էր գիտակցությունը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Ֆինլանդիայի ընտրանու դեմ կայացած հանդիպման ժամանակ (0-1): Բժիշկներն անմիջապես մտել էին խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել Էրիկսենին: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը գիտակցության է եկել ու գտնվում է Կոպենհագենի հիվանդանոցում:

Հավելենք, որ Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում Մարոկկոյի ընտրանու դեմ ընկերական խաղին մասնակցել են նաև «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Դրաման Սալուն ու «Արարատ-Արմենիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն․ առաջինը փոխարինման է մտել 66-րդ րոպեին, երկրորդը՝ 82-րդ րոպեին:

«Քրիս, սիրում եմ քեզ». ինչ արեց Լուկակուն՝ Ռուսաստանին գոլ խփելուց հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա