Logo

«Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 12.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
alashkert1 - «Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Հայաստանի գավաթ, Եզրափակիչ

15 Մայիս 2021 - 19:00

3

ՖԱ Արարատ Երևան

1

ՖԱ Ալաշկերտ

1 - 0 - 13`

2 - 0 - 18`

3 - 0 - 55`

3 - 1 - 85`

Կարմիր Քարտ - 90`

VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը միշտ էլ եղել է առանձնահատուկ մրցաշար: Այն իր գավաթային էությամբ արմատապես տարբերվում է ֆուտբոլասեր հասարակությանը ծանոթ եվրոպական գավաթային մրցաշարերից: Եթե Իսպանիայի կամ Իտալիայի գավաթի խաղարկություններում թոփ թիմերը մեկնարկային կազմում անում են մեծաքանակ փոփոխություններ, դիմում են ռոտացիայի ու փորձարկում են երիտասարդներին՝ Հայաստանի գավաթի խաղարկության խաղերը ոչնչով չեն զիջում ներքին առաջնության որևէ խաղի:

Հենց այդ սկզբունքով «Ալաշկերտը» հերթական անգամ իր պատմության մեջ դուրս եկավ գավաթի եզրափակիչ: Մրցակիցը լինելու է ուժեղացած «Արարատը», որը վերջին անգամ տիտղոս նվաճել է անհիշելի ժամանակներում: Երկու թիմերն էլ լինելու են մոտիվացված: Հիմա հասկանանք՝ ինչու՞ են «Ալաշկերտի» հաղթելու շանսերն ավելի մեծ, քան մրցակցինը:

Սպասում եմ իմ գործընկեր Հայկ Հովհաննիսյանի պատասխան հոդվածին, որը պետք է հակադարձի՝  ներկայացնելով իր պնդումները, թե ինչու և ինչի հաշվին «Արարատը» կարող է հաղթել «Ալաշկերտին»:

Մարզչի գործոն

26.04.2021 NOAH Alashkert 10 960x640 - «Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Երկու թիմերի ղեկին էլ հայկական մասշտաբով թոփ մասնագետներ են: Աբրահամ Խաշմանյանն ու Վարդան Բիչախչյանը վերջին տարիների հայ ամենահաջողված մասնագետներն են, որոնք միշտ նպատակ են դնում թիմի հետ չեմպիոն դառնալ: Աբրահամ Խաշմանյանն իր բնույթով հաղթող մասնագետ է: Նրա անվան հետ են կապված վերածնված «Ալաշկերտի» առաջին մեծ հաջողություններն ու գրեթե բոլոր չեմպիոնությունները: Քանիցս Խաշմանյանը հեռացել է հարազատ դարձած ակումբից, բայց ոչ երկար ժամանակ անց վերադարձել է ու նորից թիմին հասցրել փառքի գագաթնակետին:

Աբրահամ Խաշմանյանի մեթոդները, գուցե, շատերի սրտով չեն, և դա նորմալ է: Մարզիչը երբեմն խիստ է ու կարող է ցանկացած պահի ցանկացած ֆուտբոլիստի քննադատել ամենակոշտ ձևով, երբեմն նաև փոխարինել ու թողնել պահեստայինների նստարանին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդն աշխատում է: Ժամանակին Ալեքսանդր Գլիշիչը կամ Գալվաոն համարվում էին հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներ: Խաշմանյանը գիտակցում է նրանց ուժն ու կարևորությունը, սակայն անհրաժեշտության դեպքում նրանց էլ է թողնում պահեստայինների նստարանին: Ու դրա համար որևէ մեկին բացատրություն ստիպված չէ տալ. այդտեղ խոսում է մարզչի հեղինակությունը:

17.03.2021 18 round Alashkert Shirak 29 960x640 - «Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Իր աշխատանքում Խաշմանյանը բազմիցս ապացուցել է իր մոբիլությունը: Հիմնականում իր թիմի խաղը կառուցելով պաշտպանությունից՝ «Ալաշկերտի» մարզիչը պահում է 3 գծերի միջև բալանսը, ինչը դաշտում գրեթե ազատ տարածություն չի թողնում մրցակցի համար: Խաշմանյանը, կախված ֆուտբոլիստների մարզավիճակից, կարող է 3 խաղում դուրս բերել 3 տարբեր պաշտպանական սխեմա՝ 3,4 կամ 5 պաշտպանով, բայց, միևնույնն է՝ հավասարությունը դաշտի հատվածներում պահպանվում է: Նրա կառուցած ֆուտբոլը, այո, միշտ չէ, որ արդյունավետ կամ գրավիչ է, սակայն ֆուտբոլում կարևորն արդյունքն է. Խաշմանյանը դա տալիս է:

Մեր ընտրանին

Խաշմանյանն իր բարձր կարգն ապացուցել է նաև այս մրցաշրջանում. ունենալով անհամեմատ ավելի թույլ կատարողական կազմ, քան, օրինակ, «Արարատ-Արմենիան» և չունենալով արտերկրում աշխատելու փորձ, ինչպես Անատոլի Բայդաչին, Խաշմանյանի «Ալաշկերտն» այսօր մի քանի անգամ ուժեղ տեսք ունի «Արարատ-Արմենիայից», և ոչ միայն: Իր խաղաոճը գտնելու դեպքում Խաշմանյանը սխալներ գրեթե թույլ չի տալիս: «Ալաշկերտի» ղեկին կանգնելուց հետո նա կրել է միայն 1 պարտություն՝ վերջերս պարտվելով «Նոային»: Այս ցուցանիշը շատ բաների մասին է խոսում:

Կազմի խորություն

26.04.2021 NOAH Alashkert 21 960x640 - «Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Ինչպես վերևում նշեցինք, Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտը» հանգիստ կարող է ձևափոխել իր սխեման՝ փոխելով պաշտպանների քանակը: Փաստացի, «Ալաշկերտի» հայտացուցակում ընդգրկված գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանգիստ կարող են փակել գրեթե բոլոր դիրքերը: Ունիվերսալության տեսանկյունից գանձ են Կոելիոն, Դավիդյանն ու Գոմե Բատիստա Վանգուն: Պապե Կամերան համարվում է նոմինալ կենտրոնական կիսապաշտպան, սակայն Խաշմանյանը նրա մեջ տեսնում է Մարուան Ֆելայինիին, որը ցանկության դեպքում կարող է դառնալ լրացուցիչ հարձակվող:

Նույնը պաշտպանության գծում է. Վասպուրակ Մինասյանը, Գագիկ Դաղբաշյանը, Տարոն Ոսկանյանն ու Դեյան Բոլյևիչը ունեն հստակ դիրք, սակայն Խաշմանյանը նրանց համար կարող է ու գտնում է նոր նշանակություն. Տարոն Ոսկանյանը 4 պաշտպանով սխեմայում կարող է հաջողությամբ փակել և՛ կենտրոնը, և՛ աջ թևը: Հակառակն՝ Վասպուրակ Մինասյանի դեպքում: Դեյան Բոլյևիչն ու Գագիկ Դաղբաշյանը անկաշկանդ փակում են պաշտպանության եզրերը, 3 պաշտպանով սխեմայի ժամանակ միայնակ են տնօրինում ամբողջ թևը:

«Ալաշկերտի» պահեստայինների նստարանի խորությունը և տակտիկական ադապտացիան կարող են դառնալ «Ալաշկերտի» հաղթաթուղթը ոչ միայն գավաթի խաղարկությունում, այլև չեմպիոնական մրցավազքում: Կոնկրետ գավաթի եզրափակիչում «Ալաշկերտի» մրցակից «Արարատը» գրեթե միշտ նույն մարտավարությամբ ու սխեմայով է խաղում (գործնականում 4-4-2 կամ 4-2-3-1 սխեմայում առանձնապես տարբերություն չկա): Դա կարող է և՛ օգտակար, և՛ վնասակար լինել «Ալաշկերտի» համար: Մի բան պարզ է. Խաշմանյանն իր տղաներին պատրաստելու է ամեն սցենարի:

Մարզավիճակ

26.04.2021 NOAH Alashkert 16 960x640 - «Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Հետկորոնավիրուսային մրցաշրջանը շատ ծանր ստացվեց: Հասկանալի ու անդառնալի տխուր պատճառներով ներքին առաջնության հանդիպումների հետաձգումը լրջորեն խառնեց թիմերի խաղաքարտերը: Մրցաշրջանի գարնանային հատվածում գրանցված արդյունքները հավասարեցնում են բոլոր թիմերի շանսերը ոսկե մեդալներ նվաճելու գործում: Մրցաշրջանը չափից ավելի երկար ու լարված ստացվեց՝ ֆուտբոլիստների ուժերը գրեթե սպառված են:

Երկու թիմերն էլ մոտենում են հավասար գրաֆիկով. վերջին 5 խաղում տարել են 2-ական հաղթանակ, 2-ական հանդիպումն ավարտել են ոչ-ոքի ու կրել մեկական պարտություն (առավել քան զարմանալի է, երկուսն էլ՝ «Նոայից»): Այդ տեսանկյունից շանսերը գնահատվում են հավասար, բայց միմյանց միջև կայացած խաղերում «Ալաշկերտն» ունի առավելություն. վերջին 5 խաղում «Արարատն» ընդամենը 1 հաղթանակ է տարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա