Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հարցազրույց, որ պատճառ դարձավ Լուկակուի՝ հայտացուցակից դուրս մնալուն. Տուխելը կզրուցի բելգիացու հետ

Լուկակու ուխել - Հարցազրույց, որ պատճառ դարձավ Լուկակուի՝ հայտացուցակից դուրս մնալուն. Տուխելը կզրուցի բելգիացու հետ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն սկանդալի կենտրոնում է: Բելգիացին դուրս էր մնացել «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից:

The Athletic-ի հաղորդմամբ՝ պատճառը երեք շաբաթ առաջ Sky Sports-ի հետ անցկացրած հարցազրույցն էր, որի ժամանակ ֆուտբոլիստն անկեղծացել էր՝ հայտնելով, որ երազում է վերադառնալ Միլանի «Ինտեր»:

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ

«Ես դեռ ափսոսում եմ «Ինտերին» հրաժեշտ տալու ու երկրպագուների հետ սխալ շփման համար: Այդ ամառ ինչ-որ բան այն չեղավ: Հիմա ավելի ճիշտ կլինի արտահայտել իրական տպավորությունները, որ մնացել են իմ սրտում: Ես միշտ ասել եմ, որ կվերադառնամ: Հիմա էլ եմ ասում:

Ես սիրահարվեցի Իտալիային: Հիմա դրա մասին խոսելու ճիշտ ժամանակն է: Իմ երազանքն է վերադառնալ ոչ թե կարիերայիս մայրամուտին, այլ այն ժամանակ, երբ դեռ ունակ կլինեմ խաղալ բարձր մակարդակով: Ես պետք է ներողություն խնդրեմ «Ինտերի» երկրպագուներից: Նման խոսքեր ասելու ճիշտ ժամանակը չէր(հրաժեշտի հայտարարության ժամանակ Լուկակուն «Չելսի» տեղափոխությունն անվանեց «կյանքի շանս»-խմբ.): Այն ամենը, ինչ դուք արել եք Իտալիայում իմ խաղի ժամանակ, հավերժ կմնա իմ սրտում»:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՍԵԼ

Լուկակուի՝ «Ինտեր» վերադառնալու երազանքի արտահայտման հավանական պատճառը նրա ելույթն է լոնդոնյան ակումբում: Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում նա դարձել է 5 գոլի հեղինակ:

Ռոմելուն վարակվել էր կորոնավիրուսով: Ապաքինվելուց անմիջապես հետո նա սկսեց գոլեր խփել: Անցկացրած երկու խաղում բելգիացին դարձավ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բայց այս ամենը տեղի ունեցավ միայն հարցազրույցից հետո:

ԻՆՉՈՒ՞ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԵՆՑ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԴԵՄ ԽԱՂԻՆ

Տարբեր աղբյուրներ, որոնց թվում են ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ու The Athletic-ը, հաղորդում են, որ Տուխելը որոշել է «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից դուրս թողնել Ռոմելու Լուկակուին, քանի որ խաղից ժամեր առաջ է կարդացել ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը:

«Մեզ այդ հարցազրույցը դուր չեկավ: Ես չգիտեի, որ նա դժգոհ է: Մենք կզրուցենք, բայց պետք չէ ինչ-որ բան ուռճացնել»,- ասել է Տուխելը Լուկակուի հարցազրույցի մասին:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Թոմաս Տուխելն առաջիկա ժամերին կհանդիպի Լուկակուին ու նրա հետ կքննարկի ստեղծված իրավիճակը: «Չելսին» չի պատրաստվում մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ. ակումբն սպասում է գլխավոր մարզչի որոշմանը:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Կուրտուա. «Երբ «Ռեալը» հասնում է եզրափակիչ՝ հաղթում է»

  • 175

Կրոսը գնահատել է «Ռեալի» ու «Լիվերպուլի» հաղթանակի շանսերը ՉԼ-ի եզրափակիչում

  • 612

Կոնտեն ապագայի հարցում որոշում է կայացրել

  • 336

«Բավարիան» վստահ է, որ կիրականացնի Մանեի տրանսֆերը

  • 247

Նեյմարը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

  • 1115

Անչելոտի. «Իմ բոլոր եզրափակիչներից լավ հիշողություններ են պահպանվել»

  • 336

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

  • 690

Պերիշիչը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

  • 1025

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

  • 323

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ևս կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

  • 163

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

  • 387

Բռնցքամարտի ԵԱ. Գուրգեն Մադոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

  • 92

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր

  • 172

Կավանին հեռանում է. նա հրաժեշտ է տվել ՄՅՈՒ-ին

  • 613

Ավարտական տուրում միակ հուզող հարցը. Ո՞ր թիմը կեզրափակի լավագույն հնգյակը

  • 164

Նիդեռլանդների հայտացուցակն Ազգերի լիգայի խաղերին

  • 153