Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հարցազրույց, որ պատճառ դարձավ Լուկակուի՝ հայտացուցակից դուրս մնալուն. Տուխելը կզրուցի բելգիացու հետ

Լուկակու ուխել - Հարցազրույց, որ պատճառ դարձավ Լուկակուի՝ հայտացուցակից դուրս մնալուն. Տուխելը կզրուցի բելգիացու հետ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն սկանդալի կենտրոնում է: Բելգիացին դուրս էր մնացել «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից:

The Athletic-ի հաղորդմամբ՝ պատճառը երեք շաբաթ առաջ Sky Sports-ի հետ անցկացրած հարցազրույցն էր, որի ժամանակ ֆուտբոլիստն անկեղծացել էր՝ հայտնելով, որ երազում է վերադառնալ Միլանի «Ինտեր»:

 

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ

«Ես դեռ ափսոսում եմ «Ինտերին» հրաժեշտ տալու ու երկրպագուների հետ սխալ շփման համար: Այդ ամառ ինչ-որ բան այն չեղավ: Հիմա ավելի ճիշտ կլինի արտահայտել իրական տպավորությունները, որ մնացել են իմ սրտում: Ես միշտ ասել եմ, որ կվերադառնամ: Հիմա էլ եմ ասում:

Ես սիրահարվեցի Իտալիային: Հիմա դրա մասին խոսելու ճիշտ ժամանակն է: Իմ երազանքն է վերադառնալ ոչ թե կարիերայիս մայրամուտին, այլ այն ժամանակ, երբ դեռ ունակ կլինեմ խաղալ բարձր մակարդակով: Ես պետք է ներողություն խնդրեմ «Ինտերի» երկրպագուներից: Նման խոսքեր ասելու ճիշտ ժամանակը չէր(հրաժեշտի հայտարարության ժամանակ Լուկակուն «Չելսի» տեղափոխությունն անվանեց «կյանքի շանս»-խմբ.): Այն ամենը, ինչ դուք արել եք Իտալիայում իմ խաղի ժամանակ, հավերժ կմնա իմ սրտում»:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՍԵԼ

Լուկակուի՝ «Ինտեր» վերադառնալու երազանքի արտահայտման հավանական պատճառը նրա ելույթն է լոնդոնյան ակումբում: Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում նա դարձել է 5 գոլի հեղինակ:

Ռոմելուն վարակվել էր կորոնավիրուսով: Ապաքինվելուց անմիջապես հետո նա սկսեց գոլեր խփել: Անցկացրած երկու խաղում բելգիացին դարձավ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բայց այս ամենը տեղի ունեցավ միայն հարցազրույցից հետո:

ԻՆՉՈՒ՞ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԵՆՑ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԴԵՄ ԽԱՂԻՆ

Տարբեր աղբյուրներ, որոնց թվում են ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ու The Athletic-ը, հաղորդում են, որ Տուխելը որոշել է «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից դուրս թողնել Ռոմելու Լուկակուին, քանի որ խաղից ժամեր առաջ է կարդացել ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը:

«Մեզ այդ հարցազրույցը դուր չեկավ: Ես չգիտեի, որ նա դժգոհ է: Մենք կզրուցենք, բայց պետք չէ ինչ-որ բան ուռճացնել»,- ասել է Տուխելը Լուկակուի հարցազրույցի մասին:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Թոմաս Տուխելն առաջիկա ժամերին կհանդիպի Լուկակուին ու նրա հետ կքննարկի ստեղծված իրավիճակը: «Չելսին» չի պատրաստվում մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ. ակումբն սպասում է գլխավոր մարզչի որոշմանը:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրեց «Չելսիի» վաճառքը

  • 506

«Չելսին» ու «Լեսթերը» հաղթողին չպարզեցին

  • 289

«Չելսիի» մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ խաղին

  • 168

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները (թոփ-10)

  • 3788

Տուխել. «Այդ թիմերը, հնարավոր է, լավագույնն են ԱՊԼ-ի պատմության մեջ»

  • 695

Կլոպը բացահայտել է «Լիվերպուլի» հաջողության գաղտնիքը 11-մետրանոց հարվածաշարում

  • 602

«Ուեմբլին»՝ անիծված մարզադաշտ Մաունթի համար

  • 872

Սալահը պատասխանել է՝ արդյոք կկարողանա՞ մասնակցել «Ռեալի» դեմ խաղին

  • 2377

Կլոպ. «Եղունգներս ամբողջությամբ ոչնչացան 11-մետրանոց հարվածաշարի ընթացքում»

  • 604

«Լիվերպուլը» հաջողությունը տոնել է ծանր հիվանդություն ունեցող նախկին ֆուտբոլիստի հետ (տեսանյութ)

  • 1120

«Լիվերպուլի» հանդերձարանն Անգլիայի գավաթը նվաճելուց հետո (տեսանյութ)

  • 568

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

  • 605

Նույն սցենարը՝ «Ուեմբլիում». «Լիվերպուլը»՝ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)

  • 1625

Անգլիայի գավաթ. «Չելսի» - «Լիվերպուլ». Մեկնարկային կազմեր

  • 475

Աղբյուր. Ասպիլիկուետան կտեղափոխվի իսպանական գրանդ

  • 1999

«Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ

  • 633