Logo

Հարգանքի տուրք ավագին. «Ռեալ Սոսյեդադը» գեղեցիկ հրաժեշտը թիմի լեգենդին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 11.05.2018ՍՊՈՐՏ
xabi - Հարգանքի տուրք ավագին. «Ռեալ Սոսյեդադը» գեղեցիկ հրաժեշտը թիմի լեգենդին

Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» վերջին տնային հանդիպումը կանցկացնի այս մրցաշրջանում: «Լեգանեսի» դեմ այդ խաղին բասկերը հարգանքի տուրք կմատուցեն թիմի երկարամյա ավագ Խաբի Պրիետոյին:

34-ամյա ֆուտբոլիստը որոշել է այս մրցաշրջանի ավարտից հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Տնային վերջին խաղում «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը ակումբի լոգոյի վրա տեղադրելու է Պրիետոյի նկարը, հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերը:

https://twitter.com/RealSociedad/status/994522050982268928

Հավելենք, որ Խաբի Պրիետոն 1997-ից խաղացել է ակումբի երիտասարդական թիմերում, իսկ հիմնական կազմ հրավիրվել է 2003-ին: Պրիետոն «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացնում է իր 21-րդ մրցաշրջանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա