Logo

Հարի Քեյն՝ 2 խաղ, 0 հարված դարպասին ԵՎՐՈ 2020-ում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.06.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 7 - Հարի Քեյն՝ 2 խաղ, 0 հարված դարպասին ԵՎՐՈ 2020-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Անգլիայի ու Շոտլանդիայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի են ավարտել միմյանց միջև հանդիպումը:

Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը մեկնարկային կազմում էր: «Տոտենհեմի» հարձակման առաջատարը փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Մարկուս Ռեշֆորդին:

ԵՎՐՈ 2020-ում Քեյնը մասնակցել է Անգլիայի հավաքականի երկու խաղին էլ, սակայն լինելով կենտրոնական հարձակվող՝ ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին խաղադաշտում անցկացրած ընդհանուր 156 րոպեի ընթացքում:

Առաջին տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին Քեյնը խաղադաշտում անցկացրել է 82 րոպե:

Այս երկու հանդիպումների ընթացքում Քեյնը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկը՝ խորվաթների, երկուսը՝ շոտլանդացիների դեմ խաղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա