Logo

Հարի Քեյնն ասել է, թե ում է երկրպագելու «Սիթի»-«Լիվերպուլ» խաղում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 03.01.2019ՍՊՈՐՏ
2492047 51739650 2560 1440 - Հարի Քեյնն ասել է, թե ում է երկրպագելու «Սիթի»-«Լիվերպուլ» խաղում

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսել է իր ակնկալիքները Անգլիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։ Նա ցանկանում է, որ խաղն այնպիսի ելք ունենա, որն օգուտ կբերի «Տոտենհեմին»։

«Ես, օրինակ, կցանկանայի, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթեր։ Դրանով նրանք կկրճատեին իրենց տարբերությունն առաջատարից։ Սակայն մեր մասին միայն մենք կարող ենք հոգ տանել՝ հաղթելով մեր խաղերում։ Վերջին տարիներին մենք հայտնվել ենք նման իրավիճակներում, երբ մրցում էինք «Չելսիի» ու «Լեսթերի» հետ։ Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղերի վրա», – Sky Sports-ի հետ զրույցում ասել է Հարի Քեյնը։

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր ուղիղ կեսգիշերին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա