Logo

Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին - Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Անգլիայի հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում կրած պարտությունից հետո սոցիալական հարթակում ռասիստական վիրավորանքներ են տեղացել ընտրանու ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդի, Ջեյդոն Սանչոյի ու Բուկայո Սակայի հասցեին:

Հիշեցնենք, որ երեք ֆուտբոլիստներն էլ վրիպել են հետխաղյա 11-մետրանոցից, ինչի արդյունքում Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ռասիստական դրսևորումներին:

«Երեք տղաներ, որոնք փայլում էին ամբողջ ամառվա ընթացքում, համարձակություն ունեցան քայլ կատարելու ու իրացնելու 11-մետրանոցն այն պահին, երբ սեղանին իսկապես շատ բան էր դրված: Նրանք արժանի են աջակցության, նաև նրանց հանդեպ երեկ գիշերվանից սկսված ռասիստական դրսևորումների դեմ պայքարում:

Եթե սոցիալական հարթակում ինչ որ մեկին վիրավորում ես, ուրեմն՝ դու Անգլիայի հավաքականի երկրպագու չես, դու մեզ պետք չես»,- գրել է Քեյնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա