Logo

Հարի Քեյնը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում

21:33 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է ամռանը թիմ հրավիրել նոր հարձակվողի, հայտնում է Manchester Evening News-ը:

Մանկունիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն է, սակայն այդ տրանսֆերը դժվար իրագործելի է:

2021 թվականին Քեյնը մոտ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ «Տոտենհեմի» ղեկավարության պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել չորս արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա