Logo

Հարոյանի «Կադիսը» պահպանեց տեղը Լա լիգայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:17 / 23.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Կադիսն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ալավեսին» ու պահպանեց տեղն Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում:

Վնասվածքի պատճառով խաղին չէր հայտավորվել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը:

Առաջատարներն ու հեռացողները

«Կադիսը», իր ակտիվում գրանցելով 39 միավոր, 1 միավորով առաջ պոկվեց 18-րդ հորիզոնականն զբաղեցրած «Գրանադայից»: Լա լիգայից դուրս մնացին «Ալավեսը», «Լևանտեն» ու «Գրանադան»:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» վաղաժամ հռչակվել էր չեմպիոն, «Բարսելոնան» զբաղեցրեց 2-րդ տեղը, «Ատլետիկոն»՝ 3-րդ, «Սևիլիան»՝ 4-րդ:

Վարազդատ Հարոյանը 2021/22 մրցաշրջանում

Հայաստանի հավաքականի ավագը Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում անցկացրեց 17 խաղ՝ խփելով 1 գնդակ: Հարոյանի ու իսպանական ակումբի միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա