Logo

Վարազդատ Հարոյան. «Մեծ պատիվ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:47 / 26.02.2022ՍՊՈՐՏ
null

«Կադիսի» մամուլի ծառայությունը կարճատև տեսանյութ է հրապարակել, որտեղ թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն իր ուրախությունն է հայտնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու կապակցությամբ:

«Մեծ պատիվ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալը: Շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, որոնք հանդես են գալիս եվրոպական թիմերում, ԱՄՆ-ում: Շատ ուրախ եմ, որ ինձ են ընտրել և շնորհակալ այդ մրցանակի համար»,- եզրափակել է Հարոյանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Կադիսի» կազմում 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 19 հանդիպում ու խփել 1 գոլ:

Հարոյանի՝ «Կադիսի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա