Logo

«Հարրի Փոթեր․ 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» հատուկ դրվագի պաշտոնական թրեյլերը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Հարրի Փոթեր 20 տարի անց

Հրապարակվել է Հարրի Փոթերի մասին պատմող հատուկ դրվագի պաշտոնական թրեյլերը՝ «Հարի Փոթեր․ 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» վերնագրով։

Ֆիլմը համընկնում է «Հարրի Փոթերը և կախարդական քարը» ֆիլմի 20-ամյակին, որը հայտնի կախարդի մասին առաջին ֆիլմն է: Վերամիավորման ժամանակ նկարահանվել են Դենիել Ռեդքլիֆը, Էմմա Ուոթսոնը, Ռուպերտ Գրինտը, Թոմ Ֆելթոնը, Հելենա Բոնեմ Քարթերը և լեգենդար կինոֆրանշիզայի այլ աստղեր։

Հատուկ թողարկումում դերասանները կկիսվեն Հարի Փոթերի մասին ֆիլմերի նկարահանումների իրենց հիշողություններով և կպատմեն, թե ինչպես է ստեղծվել հայտնի ֆրանշիզան։

Գրող Ջոան Ռոուլինգը, որի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմերը, չի հրավիրվել մասնակցելու հատուկ դրվագի նկարահանումներին։ Դա, հավանաբար, պայմանավորված է տրանսգենդերների մասին նրա հրապարակային հայտարարություններով, որոնց համար նրան մեղադրում են տրանսֆոբիայի մեջ։

Հիշեցնենք, որ հատուկ դրվագը կհեռարձակվի հունվարի 1-ին։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա