Logo

Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով

Հեղինակ
tigran5
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
2021 12 09T221402Z 1074954784 RC2ABR93FK3D RTRMADP 3 BOOKS HARRY POTTER pic4 zoom 1500x1500 64246 - Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը վաճառվել է ռեկորդային գնով

Հարի Փոթերի մասին առաջին գրքի առաջին հրատարակությունն աճուրդի է հանվել ռեկորդային՝ 471 հազար դոլարով. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Heritage աճուրդին:

Սա ոչ միայն Փոթերի առաջին գրքի համար երբևէ վճարված ամենաթանկ գինն է, այլև 20-րդ դարում հրատարակված և վաճառված ամենաթանկ գիրքը:

Մեկնարկային գինը կազմել է $75.000:

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է տեսել 1997 թվականին և տպագրվել է ընդամենը 500 օրինակով: 

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է Հարի Փոթերի մասին յոթ գիրք: Նշվում է, որ առաջին կոշտ կազմով գիրքը տպագրվել է ընդամենը 500 օրինակով: Այնուհետև գրքերը վաճառվել են 500 միլիոն օրինակով՝ աշխարհի 80 լեզուներով: Գրքերի հիման վրա նկարահանվել է ութ ֆիլմ, որոնք համաշխարհային կինովարձույթում վաստակել են 7,8 միլիարդ դոլար:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա