Logo

Մ20 ԵԱ. Հարություն Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:30 / 02.07.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, հաջորդաբար ջախջախելով բրիտանացի Հարվեյ Թայ Ռեդինգսին (10-0), մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովին (10-0), վրացի Լուկա Գվինջիլիային (10-0), նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:

Ոսկու համար պայքարում հայ ըմբիշը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Վինչենցո Պիրոդուի հետ: Հովհաննիսյանը ցավալի պարտություն կրեց 0-9 հաշվով ու բավարարվեց արծաթե մեդալով:

Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք ըմբիշին ու կպայքարի ոսկու համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա