Logo

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.07.2019Կինո
AP18284503470388 - Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Hulu-ն թողարկել է “Untouchable” դոկումենտալ ֆիլմի թրեյլերը, որը պատմում է Հարվի Վայնշտեյնի աղմկահարույց գործի մասին: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են պրոդյուսերի զոհերը, որոնց թվում են դերասանուհիներ Ռոզաննա Արքեթը, Պաս դե լա Ուերտան, Էրիկա Ռոզենբաումը և այլ հայտնիներ:

Ֆիլմի ռեժիսորն է Ուրսուլա Մաքֆարլեյնը, իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակում հունվարին: Արդեն սեպտեմբերին ֆիլմը կհայտնվի Hulu-ում:

Հիշեցնենք, որ Վայնշտեյնի դեմ մեղադրանքները մեծ աղմուկ հանեցին նախորդ տարվա մայիսին: Դրանից մի քանի օր առաջ պրոդյուսերն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: Վայնշտեյնի դեմ մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոնդոնում և Լոս Անջելեսում:

2019 թ. Վայնշտեյնը համաձայնվել է վճարել 44 000 000 դոլար բոլոր այն կանանց, որոնց հանդեպ ոտնձգություն է թույլ տվել:

Պրոդյուսերի դատը նախատեսվում է սեպտեմբերին:

Աղբյուր՝ hollywood reporter


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա