Logo

Քեյն. «Նա իմ տեսած լավագույն հարձակվողներից մեկն էր, հաճելի է շրջանցել նրան ռմբարկուների ցուցակում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:46 / 08.03.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի պատմության ռմբարկուների ցուցակում Թիերի Անրիին շրջանցելը և 6-րդ տեղը զբաղեցնելը:

Հիշեցնենք՝ նա դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (5:0):

«Վերջին մի քանի տարիների ընթացքում իմ խաղը մի փոքր փոխվել է: Երբ թիմերը և ղեկավարները փոխվում են, դուք պետք է հարմարեցնեք ձեր խաղը:

Թիերին իմ տեսած լավագույն հարձակվողներից մեկն էր: Այնքան հաճելի է շրջանցել նրան ռմբարկուների ցուցակում, և հուսով եմ, որ կշարունակեմ ավելի բարձրանալ այդ ցուցակում»,- Քեյնի խոսքն է մեջբերում BBC-ն:

Հավելենք՝ Քեյնն իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում 176 գոլ է խփել. «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին դարձել է 175 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա