Logo

Քեյնը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ՝ կրկնելով Ագուերոյի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:41 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Հարի Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ մարտի լավագույն խաղացող։

Ինչպես հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, 28-ամյա անգլիացու համար սա ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն խաղացողի 7-րդ մրցանակն է։

Այսպիսով՝ Անգլիայի հավաքականի առաջատար հարձակվողը Պրեմիեր լիգայի՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակների քանակով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։

Քեյնը «Տոտենհեմի» կազմում մարտին անցկացրել է 4 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Հայտնի է Պրեմիեր լիգայի՝ մարտի լավագույն մարզիչը

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա