Logo

Հայտնի են Հայաստանի Մ21 հավաքականի հերթական խաղերի ժամկետները

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:45 / 04.05.2022Հայկական ֆուտբոլ
Hayastani M21 havaqakan

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական H խմբում մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումների ժամկետները։

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 9-րդ տուրի Հայաստան – Ֆրանսիա խաղը տեղի է ունենալու հունիսի 6-ին Երևանում գործող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և սկսվելու է տեղական ժամանակով 20:00-ին։

Ուկրաինայի հավաքականի հետ խմբային մրցաշարի վերջին հանդիպումը մեր ընտրանին անցկացնելու է հունիսի 12-ին նույն վայրում։ Խաղն սկսվելու է 19։00-ին։

Հայաստանի հավաքականը 7 խաղից հետո եզրափակում է ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Մեր թիմը տարել է 1 հաղթանակ և կրել 6 պարտություն։ Ուկրաինային հյուրընկալվելիս զիջել է 1։2, իսկ Ֆրանսիային՝ 0։7 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա