Logo

Յան Նեպոմնյաշչնին կրկին շախմատային թագը կվիճարկի Մագնուս Կառլսենի հետ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:32 / 03.07.2022Շախմատ
null

Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում հայտնի դարձավ հաղթողը: Հաշտություն կնքելով Ռիչարդ Ռապորտի հետ՝ Յան Նեպոմնյաշչնին վաստակեց 9 միավոր ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Ռուս գրոսմայստերը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցախաղի միակ ուղեգիրը: Նա 2-րդ անգամ շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Դուբայում անցկացված մրցախաղում Կառլսենը մեծ առավելությամբ (7,5-3,5) հաղթել էր Նեպոմնյաշչնուն (4 հաղթանակ, 7 ոչ-ոքի):

7,5 միավորով 2-րդ տեղում Հիկարու Նակամուրան է, որը հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային: 7 միավորով նրան հաջորդում է Դին Լիժենը, որը հաշտություն կնքեց Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև Թեյմուր Ռաջաբովի և Ֆաբիանո Կարուանայի մրցախաղում: Նրանք վաստակել են 6,5-ական միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա