Logo

Յան Նեպոմնյաշչնու առաջատարի դիրքն անսասան է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:25 / 27.06.2022Շախմատ
null

Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչնին հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ և 6,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կարուանան 5,5 միավորով 2-րդ տեղում է: 4,5-ական միավոր ունեն Հիկարու Նակամուրան ու Դին Լիժենը: Նակամուրան մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց՝ զիջելով Թեյմուր Ռաջաբովին: Իսկ Լիժենը Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց:

Ալիռեզա Ֆիրուջան էլ մրցաշարում առաջին անգամ վայելեց հաղթանակի բերկրանքը՝ պարտության մատնելով Ռիչարդ Ռապորտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա