Logo

Նեյմարը մտադիր է հետևել Ագուերոյի օրինակին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:05 / 21.02.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Fenomenos Podcast-ի եթերում խոստովանել է, որ կարիերայի ավարտից հետո չի պլանավորում աշխատել ֆուտբոլի ոլորտում:

«Տարբեր մտքեր ունեմ, սակայն դրանցից ոչ մեկը կոնկրետ չէ: Սկսում եմ ավելի հաճախ մտածել այն բաների մասին, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ պաշտոն կարող եմ զբաղեցնել ֆուտբոլի ոլորտում: Վստահ եմ, որ վատ տնօրեն կլինեմ, քանի որ մեղմ բնավորություն ունեմ. ֆուտբոլիստները կլինեն ընկերներս, իսկ ակումբը կտուժի: Մարզչի պաշտոնը նույնպես իմը չէ. կարող եմ շուտ ափերից դուրս գալ ու բոլորին իրենց տեղը ցույց տալ, կամ էլ ինձ կհեռացնեն պաշտոնից:

Հնարավոր է՝ զբաղվեմ կիբերսպորտով, ունենամ իմ թիմն, ինչպես Ագուերոն: Ինձ շատ են գրավում վիդեոխաղերը, կարծում եմ՝ դա ամենահավանական տարբերակն է»,- եզրափակել է բրազիլացին:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ, դարձել 4 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա