Logo

Հավաքականի 2 պաշտպաններ՝ գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.08.2019Հայկական ֆուտբոլ
Greece Armenia 12 - Հավաքականի 2 պաշտպաններ՝ գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:28

-

-

Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերջին օրերի ընթացքում մասնակցել են պաշտոնական հանդիպումների: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մեր հայրենակիցների ստացած խաղաժամանակին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Լիվերպուլ» 3-1 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 86-րդ րոպեին: 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է լոնդոնյան թիմի՝ առաջնությունում անցկացրած 3 հանդիպումներից 2-ին՝ մեկնարկային կազմում լինելով 1 անգամ (ամբողջական խաղ չի անցկացրել): «Արսենալը» 3 մրցավեճից հետո ունի 6 միավոր:

Գերմանիայի Բունդեսլիգա, 2-րդ տուր․ «Հոֆենհայմ» 3-2 «Վերդեր Բրեմեն»․ Սարգիս Ադամյանը, որն ապաքինվել է վնասվածքից, առաջին անգամ պաշտոնական հանդիպման է հայտավորվել նոր թիմում և մնացել պահեստայինների նստարանին: «Հոֆենհայմն» անցկացրած 2 խաղից հետո ունի 3 միավոր:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ ԱԵԼ 0-0 «Անորտոսիս»․ Գևորգ Ղազարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ԱԵԼ-ը նախորդ առաջնության 2-րդ հատվածում, երբ մասնակիցները բաժանվել են 2 մասի, ընդգրկվել է մրցանակային տեղերի համար պայքարողների՝ 6 թիմից բաղկացած խմբում ու գրավել 4-րդ հորիզոնականը:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Էնոսիս Պարալիմնի» 3-4 «Էթնիկոս»․ Հովհաննես Համբարձումյանը 20-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը, իսկ դրանից 20 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա պաշտպանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, 12-րդ րոպեին էլ դեղին քարտ ստացել: «Էնոսիս Պարալիմնին» նախորդ առաջնության 2-րդ հատվածում, երբ ընդգրկված է եղել ուժեղագույնների խմբում գրանցումը պահպանելու համար պայքարողների՝ 6 թիմից բաղկացած խմբում, զբաղեցրել է 4-րդ տեղը և մնացել մրցաշարում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Կայսար» 0-2 «Ժետիսու»․ «Կայսարից» Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին, 77-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ «Ժետիսուից» Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում, 52-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով ու փոխարինվել 60-րդ րոպեին: 25-ամյա Բարսեղյանը ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 23 անգամ՝ բոլոր դեպքերում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 19 ամբողջական մրցավեճ), դառնալով 10 գոլի հեղինակ: 26-ամյա Հովհաննիսյանը մասնակցել է 23 հանդիպման՝ 21 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 17 ամբողջական խաղ), 2 անգամ մտնելով փոխարինման, դառնալով 5 գոլի հեղինակ: Առաջնության վերջին 7 հանդիպումներում 5 պարտություն կրած «Կայսարը» 12 թիմի պայքարում 6-րդ տեղում է, իսկ 5 անընդմեջ հաղթանակ տոնած «Ժետիսուն» եզրափակում է լավագույն հնգյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Ակտոբե» 1-1 «Իրտիշ»․ Մարկոս Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հենց նրա՝ 85-րդ րոպեին իրացրած անկյունայինից հետո է «Ակտոբեն» գոլ խփել ու հավասարեցրել հաշիվը: 34-ամյա խաղացողն այս առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ՝ 3 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 2 ամբողջական մրցավեճ), 1 անգամ մտնելով փոխարինման, դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: «Ակտոբեն», որ նախկին ֆուտբոլիստներից 2-ի աշխատավարձերը չվճարելու համար պատժվել է և առաջնությունը սկսել -12 միավորով, վերջին 5 խաղում 4 պարտություն է կրել, գրանցել 1 ոչ-ոքի ու եզրափակում է աղյուսակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Ուրալ» 3-1 «Սոչի»․ «Ուրալից» Վարազդատ Հարոյանն ամբողջական մրցավեճ է անցկացրել, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ «Սոչիից» Ալեքսանդր Կարապետյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 77-րդ րոպեին: 27-ամյա Հարոյանն առաջնության բոլոր հանդիպումներում եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում (6 դեպքում ամբողջական խաղ է անցկացրել): 31-ամյա Կարապետյանը մասնակցել է առաջնության 7 խաղից 6-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: Եկատերինբուրգը ներկայացնող թիմը, որն առաջնության նախորդ 4 հանդիպումներից 3-ում պարտվել էր և գրանցել 1 ոչ-ոքի, 16 թիմի պայքարում 8-10-րդ տեղերն է բաժանում «Ուֆայի» ու «Ռուբինի» հետ: «Սոչին», որը հաղթանակ առայժմ չունի՝ գրանցելով 3 ոչ-ոքի ու 4 պարտություն, նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում է:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր․ «Գյոթեբորգ» 4-0 «Կալմար»․ Անդրե Չալըշըրը 43-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ թիմը բացել է հաշիվը: Նա ամբողջական խաղ է անցկացրել: 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Գյոթեբորգի»՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած 21 մրցավեճից 20-ին՝ մշտապես լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 16 ամբողջական հանդիպում), խփելով 2 գոլ: «Գյոթեբորգն» անպարտելի է առաջնության վերջին 9 հանդիպումներում՝ տոնելով 4 հաղթանակ ու գրանցելով 5 ոչ-ոքի, և 16 թիմի պայքարում ընթանում է 6-րդ հորիզոնականով:

Դանիայի Սուպերլիգա, 7-րդ տուր․ «Հոբրո» 0-0 «Օդենսե»․ Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, 66-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով: 23-ամյա կիսապաշտպանը սկզբից մինչև վերջ անցկացրել է ընթացիկ առաջնության 7 հանդիպումները՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: «Հոբրոն» վերջին 3 խաղում հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 2 ոչ-ոքի և 1 պարտություն, ու 14 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է բաժանում «Աարհուսի» հետ:

Բուլղարիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր․ «Արդա» 0-0 «Չերնո Մորե»․ Ռումյան Հովսեփյանը եղել է մեկնարկային կազմում, 5-րդ ու 38-րդ րոպեներին ստացել 1-ական դեղին քարտ և հեռացվել խաղադաշտից: «Արդայի» դարպասին այդ կարմիր քարտից հետո 11-մետրանոց է նշանակվել, բայց դարպասապահը հետ է մղել գնդակը: 27-ամյա Հովսեփյանն «Արդայի» մեկնարկային կազմում է եղել առաջնության բոլոր 7 հանդիպումներում (անցկացրել է 3 ամբողջական մրցավեճ), խփել 1 գոլ: «Արդան» առաջնությունում վերջին 3 խաղում հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 1 ոչ-ոքի և 2 պարտություն, ու 14 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է կիսում «Սլավիա Սոֆիայի» հետ:

Արգենտինայի Սուպերլիգա, 4-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 0-0 «Արխենտինոս Խունիորս»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 58-րդ րոպեին: 23-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին՝ 3 խաղում լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական մրցավեճ), 1 անգամ մտնելով փոխարինման, խփելով 1 գոլ: «Ատլետիկո Հուրականն» անցկացրած 4 հանդիպումից հետո ունի 5 միավոր:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 6-րդ տուր․ «Կոշիցե» 1-0 «Ժիլինա-2»Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն առաջնության 6 հանդիպումներից 5-ում եղել է հիմնական կազմում (անցկացրել է 3 ամբողջական մրցավեճ), 1-ում մտել փոխարինման, դարձել 2 գոլի հեղինակ: «Ժիլինա-2»-ը 6 մրցավեճում գրանցել է 3-ական հաղթանակ և պարտություն ու 16 թիմի պայքարում 8-րդ հորիզոնականում է:

Սլովակիայի Սուպերլիգա, 6-րդ տուր․ «Զեմպլին Միխալովցե» 1-1 «Սերեդ»․ Արմեն Հովհաննիսյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 69-րդ րոպեին: 19-ամյա հարձակվողն առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: «Զեմպլին Միխալովցեն» 12 թիմի պայքարում 8-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռուժոմբերոկի» և «Պոհրոնիեի» հետ:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Դնյապրո» 1-0 «Մինսկ»․ Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ խաղին: 26-ամյա դարպասապահն ասպարեզ է դուրս եկել առաջնության 19 հանդիպումից 8-ում, որից 3-ը՝ մրցաշարում «Դնյապրոյի» վերջին 3 խաղում: «Դնյապրոն» զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 6-րդ տուր․ «Խոյնիչանկա» 0-1 «Պուշչա»․ Աղվան Պապիկյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է մրցաշարի 6 խաղից 5-ին՝ 4 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 1 ամբողջական հանդիպում), 1 անգամ մտնելով փոխարինման, խփելով 1 գոլ: «Խոյնիչանկան», որը վերջին 2 խաղում նույնքան պարտություն է կրել, 18 թիմի պայքարում 13-15-րդ տեղերն է կիսում ևս 2 թիմի հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 10-րդ տուր․ «Տորպեդո Մոսկվա» 2-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը մնացել է պահեստայինների նստարանին: 32-ամյա հարձակվողն այս առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման՝ 7 դեպքում լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական խաղ), 1 անգամ մտնելով փոխարինման: Նա դեռ չի բացել գոլերի հաշիվը: «Ենիսեյը» 10 խաղում տոնել է 1 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 6 պարտություն և 20 թիմի պայքարում 19-20-րդ հորիզոնականներն է բաժանում «Ֆակելի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 10-րդ տուր․ «Ֆակել» 0-0 «Ավանգարդ Կուրսկ»․ Ռուսլան Կորյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում ու փոխարինվել 56-րդ րոպեին: 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 խաղի՝ 2 անգամ լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական հանդիպում), 3 դեպքում մտնելով փոխարինման: «Ֆակելը» 10 մրցավեճում տոնել է 1 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 6 պարտություն ու 20 թիմի պայքարում 19-20-րդ հորիզոնականներն է բաժանում «Ենիսեյի» հետ:

Արգենտինայի Պրիմերա Նասիոնալ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 2-րդ տուր․ «Տեմպերլեյ» 1-1 «Նուևա Չիկագո»․ Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 33-ամյա հարձակվողը սկզբից մինչև վերջ խաղադաշտում էր մնացել նաև նախորդ տուրի մրցավեճում: «Տեմպերլեյը» 2 հանդիպումների արդյունքում վաստակել է ընդամենը 1 միավոր:

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), Կլաուսուրա, 7-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 3-2 «Կորտուլուա»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը 8-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ խաղին: 23-ամյա պաշտպանն այս առաջնությունում, հաշվի առնելով նաև Ապերտուրան, խաղադաշտ է դուրս եկել 22 անգամ՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 19 ամբողջական խաղ), խփելով 1 գոլ: «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում 6-7-րդ տեղերն է կիսում «Վալեդուպարի» հետ:

Շոտլանդիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Սենտ-Միրեն» 0-1 «Գլազգո Ռեյնջերս»․ Օհան Ջորկաեֆը մնացել է պահեստայինների նստարանին: 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է առայժմ ընդամենը 1 մրցավեճի՝ փոխարինման մտնելով «Հիբերնիանի» հետ 1-ին տուրի հանդիպմանը: «Սենտ-Միրենն» անցկացրած 3 խաղից հետո ունի նույնքան միավոր:

Ֆրանսիայի Լիգա-2 (հզորությամբ 2-րդ առաջնություն), 5-րդ տուր․ «Այաչո» 1-0 «Փարիզ»․ Գաել Անդոնյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և այս հանդիպմանը հայտավորված չի եղել: 24-ամյա պաշտպանն առաջնությունում դեռ դուրս չի եկել խաղադաշտ, ընդամենը 1 անգամ է հայտավորված եղել մրցավեճի: «Այաչոն» մեկնարկային 5 խաղի արդյունքում վաստակել է 10 միավոր:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Շերիֆ» 2-1 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 63-րդ րոպեին: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է այս առաջնության 15 հանդիպման՝ 10 խաղում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 7 ամբողջական մրցավեճ), 5 անգամ մտնելով փոխարինման, խփելով 2 գոլ: «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Շերիֆից» հետ մնալով 14 միավորով։

Ֆինլանդիայի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր․ «Կուոպիոն Պալոսեուրա» (ԿՈՒՊՍ) 5-0 «Վասան Պալոսեուրա» (ՎՊՍ)Վալերի Ոսկոնյանը մասնակցել է ամբողջ խաղին: 25-ամյա դարպասապահը, որը բոլորովին վերջերս է միացել այս ակումբին, սկզբից մինչև վերջ հանդես էր եկել նաև նախորդ տուրի մրցավեճում, որում «Վասան Պալոսեուրան» 3 միավոր էր վաստակել: Դա այդ թիմի առայժմ միակ հաղթանակն է առաջնությունում, քանի որ մնացած հանդիպումներում գրանցել է 9 ոչ-ոքի, կրել 11 պարտություն ու վերջին՝ 12-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Տամբով» 0-2 «Դինամո Մոսկվա»․ Իշխան Գելոյանը կրկին բացակայել է վնասվածքի պատճառով։ Նա ընթացիկ առաջնությունում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը մրցաշարում վերջին 4 հանդիպումներում գրանցել է 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն ու ընթանում է 14-րդ տեղով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Ռոստով» 2-1 «Ռուբին Կազան»․ Խորեն Բայրամյանը բացակայել է Վալերի Կարպինի գլխավորած թիմի հայտացուցակից: 27-ամյա կիսապաշտպանն առաջնության 7 մրցավեճից մասնակցել է 5-ին՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում (ամբողջական հանդիպում չի անցկացրել) և դառնալով 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոստովը» 1-5-րդ հորիզոնականներն է կիսում «Կրասնոդարի», «Սպարտակ Մոսկվայի», «Լոկոմոտիվ Մոսկվայի» և «Զենիթի» հետ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ ԲԿՄԱ Մոսկվա 3-0 «Ախմատ Գրոզնի»․ Նաիր Տիկնիզյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 89-րդ րոպեին: Սա 20-ամյա ֆուտբոլիստի նորամուտն էր մոսկովյան ակումբում Պրեմիեր լիգայի շրջանակում: Նա հայտավորված է եղել այս առաջնության ևս 5 հանդիպման, բայց մնացել պահեստայինների նստարանին: ԲԿՄԱ-ն 6-7-րդ տեղերն է բաժանում «Արսենալ Տուլայի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 10-րդ տուր․ «Շիննիկ» 0-1 «Խիմկի»Արշակ Կորյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում և փոխարինման մտել 54-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է առաջնության 9 խաղի՝ 5 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 1 ամբողջական հանդիպում), 4 անգամ մտնելով փոխարինման, իր հաշվին գրանցելով 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում: Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը, լինելով մրցաշարի միակ անպարտելի թիմը, 10 խաղում տոնել է 7 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի ու զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Տորպեդո Մոսկվային» զիջելով 1 միավորով:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Դինամո Բրեստ» 6-2 «Էներգետիկ-ԲԳՈՒ»Հայկ Մուսախանյանն ամբողջական հանդիպում է անցկացրել: 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է այս առաջնության 14 հանդիպումների՝ 4 անգամ լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 2 ամբողջական խաղ), 10 անգամ մտնելով փոխարինման: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն առաջնության վերջին 4 մրցավեճում գրանցել է 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն ու 13-րդ հորիզոնականում է:

Ֆրանսիայի առաջնություն, 3-րդ տուր․ «Մոնպելյե» 1-0 «Լիոն»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն անցկացրած 3 հանդիպումներում գրանցել է 1-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն ու վաստակել 4 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա