Logo

Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
241092241 10165825731190247 3437801149658925862 n - Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

Հայաստանի հավաքականն անփառունակ ելույթ ունեցավ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում՝ Շտուտգարտում 0-6 ջախջախիչ հաշվով պարտվելով Գերմանիայի ընտրանուն: Ընտրական մրցաշարում կրած առաջին պարտությունից հետո ՀՀ հավաքականը զիջեց J խմբի առաջատարի դիրքը՝ նահանջելով 2-րդ հորիզոնական:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Գերմանիայի հավաքականն ընդհատեց ընտրական մրցաշարի մեկնարկից Հայաստանի հավաքականի անպարտելի 4 խաղերի ռեկորդային շարքը: Մինչ այդ ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի լավագույն արդյունքը գրանցվել էր 1998թ. աշխարհի և 2000թ. Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում, որոնցում առաջին պարտությունը մեր ֆուտբոլիստները կրել էին 3-րդ տուրում:

241401619 10165825730955247 7821750874828811413 n 960x634 - Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը ՀՀ հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել էր Պորտուգալիայի (0-0) և Հս. Իռլանդիայի (1-1) ընտրանիների հետ գրանցած ոչ-ոքիներով, իսկ 3-րդ տուրում պարտվել էր գերմանացիներին (1-5):

2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստները Սուրեն Բարսեղյանի օրոք հաղթել էին Անդորրայի հավաքականին և գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել իսլանդացիների հետ: 3-րդ տուրում ՀՀ հավաքականը 0-2 հաշվով պարտվել էր ուկրաինացիներին:

2․ ՀՀ հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 36-րդ պարտությունը կրեց: Նախորդ պարտությունը գրանցվել էր 2019թ. նոյեմբերի 18-ին Իտալիայի հավաքականի հետ Պալերմոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում ՀՀ հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ իր ամենախոշոր հաշվով պարտությունն էր կրել՝ զիջելով 1-9 հաշվով:

241072461 10165825731025247 6867676874544079648 n 960x706 - Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

ՀՀ հավաքականը 4-րդ անգամ մեկ խաղում 6 գոլ բաց թողեց: Նախկինում դա պատահել էր Մարոկկոյի (1996թ.՝ 0-6), Գերմանիայի (2014թ.՝ 1-6) և Լեհաստանի (2017թ.՝ 1-6) հավաքականների հետ հանդիպումներում:

3․ Շտուտգարտում կրած պարտությունն ամենախոշորն էր ՀՀ հավաքականի համար աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում և առաջինը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Նախկինում աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում ՀՀ հավաքականն ամենախոշոր հաշվով Երևանում 2016թ. պարտվել էր ռումինացիներին (0-5, Վարուժան Սուքիասյանի օրոք), 2017թ. զիջել էր լեհերին (1-6, Արթուր Պետրոսյանի օրոք):

4․ Արդեն 4 խաղ է, ինչ Հայաստանի հավաքականին չի հաջողվում հաղթանակ տոնել, իսկ վերջին 2 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին՝ փոխարենը բաց թողնելով 6 գոլ: Վերջին հաղթանակը մեր հավաքականը տոնել է մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (3-2):

241158764 10165825730905247 7326573185498077854 n 960x777 - Հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ԱԱ ընտրական մրցախաղերում

5․ Հայաստանի և Գերմանիայի հավաքականները 4-րդ անգամ մրցավեճի բռնվեցին ու կրկին մրցակիցը հաղթեց խոշոր հաշվով: Շտուտգարտում գրանցված հաշիվն ամենախոշորն էր մրցակիցների միջև կայացած խաղերում: Գերմանիայի հավաքականն այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ 21 գոլ է խփել, իսկ մեր ֆուտբոլիստները միայն 2 անգամ են գրավել մրցակցի դարպասը:

Մեր ընտրանին

Գերմանիան այն 30 հավաքականներից մեկն է, որին առայժմ մեր ֆուտբոլիստները չեն հաղթել: Այդ հավաքականներից 17-ի հետ հանդիպումներում մեր ընտրանին դեռ միավոր չի վաստակել: Բացի գերմանացիներից, ՀՀ հավաքականի ամենաանհարմար մրցակիցների թվում են նաև իսպանացիները (6 խաղում 6 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 1-16) և ֆրանսիացիները (5 խաղում 5 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 2-14):

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա