Logo

Հավերց. «Ցանկանում եմ, որ կրկին հասնենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

23:41 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը խոսել է ապագայի մասին:

«Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և ստիպված չեմ ակումբ փոխել 2-3 տարին մեկ։ Ես ու ընկերուհիս Լոնդոնում մեզ շատ հարմարավետ ենք զգում։ Ես սիրում եմ ակումբը, մարդկանց ու երկրպագուներին։

Այս փուլում մենք դեռ խաղում ենք Չեմպիոնների լիգայում։ Իմ նպատակը կրկին եզրափակիչ դուրս գալն է։ Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում, երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո։ Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը։ Ես հիմա դրա մասին չեմ մտածում»,- Հավերցի խոսքը մեջբերում է Bild's Podcast Phrasenmaher-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Հիշեցնենք, որ «Չելսին» հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ այս ամիս երկխաղյա դիմակայություն կանցկացնի մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա