Logo

Հավերցը լքել է Գերմանիայի հավաքականի ճամբարը՝ տրանսֆերը ձևակերպելու համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.09.2020ՍՊՈՐՏ
1228283180.jpg - Հավերցը լքել է Գերմանիայի հավաքականի ճամբարը՝ տրանսֆերը ձևակերպելու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:39

-

-

«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը առաջիկա 24 ժամվա ընթացքում կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է լրագրող Դավիդ Օռշտեյնը թվիթերյան իր էջում։

Ֆուտբոլիստը այսօր լքել է Գերմանիայի հավաքականի ճամբարը՝ իր տրանսֆերը վերջնականապես ձևակերպելու նպատակով։ Նա դեռևս բուժզննում չի անցել «Ազնվականների» համար։

Ըստ շշուկների՝ լոնդոնյան ակումբը գերմանացիներին ավելի քան 70 մլն. ֆունտ կվճարի Հավերցի դիմաց գումարած բոնուսներ ու նա կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը։

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա