Our ChampionsՀավաքի՛ր ուժերդ, հարվա՛ծ, հաղթանակ 💪🏻 🇦🇲Բռնցամարտի հայազգի չեմպիոնները՝ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Սուրեն Ղազարյանը, Աշոտ Ավետիսյանը և Մեխակ Ղազարյանը մրցաշարից առաջ աջակցում են մեր երիտասարդ մարզիկներին🥇 #EUBC #Yerevan2022 #Boxing #Championship
Posted by EUBC Men's European Boxing Championship Yerevan 2022 on Friday, May 13, 2022
Ներկայացվել է մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված հերթական տեսահոլովակը։
«Հավաքի՛ր ուժերդ, հարվա՛ծ, հաղթանակ» ազդագրով հոլովակում ստուգատեսին պատրաստվող մեր մարզիկներին աջակցում են սիրողական և պրոֆեսիոնալ բռնցամարտի՝ տարբեր սերունդների հայ չեմպիոններ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Սուրեն Ղազարյանը, Աշոտ Ավետիսյանը և Մեխակ Ղազարյանը։
Երևանյան առաջնությանը մասնակցելու են Հին աշխարհամասի գրեթե բոլոր երկրների կաշվե ձեռնոցի վարպետները։ Ակնկալվում է, որ Հայաստանի մայրաքաղաքում պայքարի են բռնվելու եվրոպացի ավելի քան 200 բռնցքամարտիկ։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո