Մրցաշրջանի կարևոր մեկնարկներին են պատրաստվում Հայաստանի ազգային հավաքականի ձյուդոիստները։
Գործընթացի շրջանակում Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը կմասնակցեն Հունգարիայի Տատա առողջարանային բնակավայրում անցկացվելիք միջազգային մարզումային ճամբարին՝ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական կայքը։
73 կգ քաշային հայ մարզիկները պատրաստվում են ապրիլի 29-ին Բուլղարիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։ Նշվում է, որ մարզումները միտված են լինելու մեր վարպետների ընդհանուր մարզավիճակի բարելավմանը։
Կարապետյանը պատրաստվում է միջազգային մրցագորգ վերադառնալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքով պայմանավորված տևական բացակայությունից հետո։