Logo

Հայ առաջին տպագիր գիրքը. ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 11.02.2021Գրադարան
Որբաթագիրքքքք min - Հայ առաջին տպագիր գիրքը. ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ

Դեռևս դասագրքերից մեզ քաջ ծանոթ է «Ուրբաթագիք» անվանումը. յուրաքանչյուրս գիտեքն՝ այն հայալեզու առաջին տպագիր գիրքն է, որը տպագրվել է  Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից։ Ուրբաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։ Այդպիսով…

Զրուցել ենք Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանի հետ: 

«Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն: Եւ ասէն զհարցին սաղմոսն մինչեւ ի գործքն». Գրաբարյան այս նախադասությունը հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» առաջինտողերնեն:

124 էջանոց գիրքը բաղկացած է  մի քանի ժողովածուներից, որոնցից յոթը աղոթքների, մաղթանքների մի հավաքածու է`ուղղված Աստծո երկրպագությանն ու զանազան կախարդությունների դեմ: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև սրբերի կյանքին, ինչպիսիք են Սուրբ Կիպրիանոսը, Հուստիանոսը, Գրիգոր Նարեկացին: ժողովածուում զետեղված են աղոթքներ, մաղթանքներ, ընդարձակ հատվածներ Ավետարաններից, հոգևոր բանաստեղծություններ, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ստեղծագործությունից մի գլուխ:
Գիրքը «Ուրբաթագիրք» է կոչվել ոչ միայն այն պատճառով, որ առաջին ժողովածուն «Ուրբաթ» է կոչվել, այլև ուրբաթը շաբաթվա այն օրերից է, որը նվիրվածէՍուրբԽաչին:
Ուրբաթագիրքը բժշկությանն ուղղված, զանազան կախարդություններից հեռու մնալու համար նախատեսված մի աղոթագիրք է եղել: Այն  մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է:  

Մեղապարտի կենսագրության հետ կապված՝ Ռ. Իշխանյանը գրում է, որ Հակոբ Մեղապարտի  ծննդավայրը մնում է անհայտ, որ չի բացառվում , որ Հայաստանի որևէ գավառից է եկել Վենետիկ, որ նա վաճառական չի եղել, եղել է բարձրաստիճան հոգևորական՝ դպիր կամ քահանա:

Image result for ուրբաթագիրք

Ձեռագրից տպագրին անցմամբ՝ Հակոբ Մեղապարտն իր տպագրած գրքերի վրա ավելացրել է տպարանային նշանը, բայց քանի որ ձեռագրերում տիտղոսաթերթի դերը կատարում էր վերջում գտնվող հիշատակարանը, ուստի նա տպարանային նշանը դրել է ոչ թե տիտղոսաթերթին, այլ գրքի վերջին էջին: Մեղապարտի նշանադրոշմը ներկայացնում է երկգիծ քառակուսի շրջանակ, մեջտեղը մի խաչ, խաչի ներքևի կեսը ամփոփված է մի շրջագծի մեջ. այդ շրջագիծը բաժանված է 4 հավասար սեկտորների, որոնց մեջ խաչաձև լատինական տառերով Հակոբ Մեղապարտի տպանշանն է` D. I. Z. A.:

Հակոբ Մեղապարտի անունը հայտնի դարձավ 1892 թ. Երուսաղեմում հայտնաբերված «Պատարագատետր»-ով, որն ուներ հիշատակարան` հրատարակության վայրի, թվականի և տպագրչի նշումով: Մեղապարտի հրատարակություններում յուրաքանչյուր նոր նյութ սկսվում է կարմիր խորագրով, իսկ սկզբնատառը զարդագիր է: Հայ առաջին տպագրիչը տառերը ձուլելու համար ընտրել է ձեռագրի նմանվող տառանմուշներ: Ապա ձուլել է տվել երկու տեսակի տառեր` խոշոր (12 կետաչափի) բոլորագիր հիմնական շարվածքի համար և ավելի խոշոր գլխագրեր: Մեղապարտն իր գրքերում օգտագործել է զարդագրեր և զարդեր: Տպագրությունը կատարել է երկու գույնով, հիմնականում սև և տեղ-տեղ կարմիր:

Հայ տպագիր գիրքը, սկսած Մեղապարտից, որդեգրեց պատկերները՝ փորագրանկարները:

Տպագրության զարգացումը բերեց փորագրանկար­ների ստեղծմանը, որոնց միջոցով հնարավոր չէր փոխանցել մանրանկար­չական արվեստի գույների բազմազանությունը և նրբությունը: Հայ տպագրիչները կարող էին գնել միայն եվրոպական տպագրությունում օգտագործվող փորագրանկարների պատճենները: Առաջին հայ տպագրիչները ամեն ինչ արել են, որ ձեռագիր գրքից տպագրին անցումը կատարվի հնարավորինս սահուն, որպես ձեռագիր մատյանի յուրօրինակ շարունակություն: Առաջին տպագիր գրքերն արտաքին տեսքով նման էին մատյաններին, պահպանում էին նրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Հնատիպ գրքերին նույնպես կցված էին հիշատակարաններ, որոնք պատմում էին գրքի տպագրության ընթացքում կրած դժվարությունների, տպագրիչների, գրքի հրատա­րակությանը մասնակից անձանց ծանր աշխատանքի, ժամանակի պատմական իրադարձությունների մասին:

Image result for ուրբաթագիրք

Հատկանշական է, որ առաջին տպագիր հայ գիրքն աղոթագիրք է:

Աղոթքով է բացվում հայ տպագրության ճանապարհը: Առաջին տպագիր գիրքն արժեքավոր է ոչ միայն առաջինը լինելու պատճառով, այլև նրանով, որ միտված է հայի հոգու և մարմնի առողջությանն ու բարօրությանը:

Մինչ 1880-ական թվականները կարծել են, թե հայ գրատպության սկիզբը 1565թ. է, իսկ  հիմնադիրը  Աբգար Թոխաթեցին է իր «Սաղմոսարան» տպագիր գրքով: Միայն 19-րդ դարի վերջում Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում երկար ուսումնասիրություններից հետո գերմանացի գիտնական Ֆրեդերիկ Մյուլլերը կարծիք է հայտնել, թե հայերի պես ճկուն միտք ու գործունյա ժողովուրդը պետք է, որ 1565թ.-ից առաջ էլ գիրք հրատարակած լինի: Դա  փաստում է 1892թ. Երուսաղեմում հայտնաբերված «Պատարագատետր»-ը, որն ինչպես նշեցինք  ուներ Հիշատակարան՝ հրատ.-ան, վայրի, թվականի և տպագրիչի նշումով՝ D – Dei servus հայերեն` Աստծու ծառա, I – Iacobos՝ Հակոբ, Z – Zanni՝ Ծաննի՝  Հովհաննես(յան), A – Armenius՝ hայ:

 

            Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ցուցադրված են  հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «ՈՒրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թվական), հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668 թթ.) առաջին  տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին պարբերականը՝ «Ազդարարը»  (Մադրաս, 1794-96թթ.)  և Սահմանադրության առաջին տպագիր նախագիծը (Մադրաս, 1773թ.):

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա