Logo

Մ20 ԵԱ. Հայաստանի ազատ ոճի ըմբիշների ֆանտաստիկ հաղթարշավը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:52 / 01.07.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի երեք ներկայացուցիչ փայլուն հաղթարշավ է ձեռնարկել Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 

Երեքն էլ իրենց անցկացրած 2-ական գոտեմարտերը շահել են միևնույն՝ 10։0 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ:

57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, հաղթելով բրիտանացի Հարվեյ Թայ Ռեդինգսին և մոլդովացի Դմիտրի Կարաստոյանովին, եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի վրացի Լուկա Գվինջիլիայի հետ։

70 կգ քաշային Հայկ Պապիկյանն առավելության է հասել Լատվիան ներկայացնող Վիլյամս Լուտկևիչի և մոլդովացի Պավել Անդրուշկայի նկատմամբ։ Նա պատրաստվում է հունգարացի Մարսել Նադի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտին:

79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը գերազանցել է ռումինացի Ջիջի Մարիան Սուբտիրիկային և իտալացի Ռաֆայելո Մատրուլոյին ու կիսաեզրափակչում ուժերը կչափի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։ 

Տիգրան Ղազարյանը (65 կգ) 1/8 եզրափակիչում 1։11 հաշվով պարտություն է կրել ուկրաինացի Նիկիտա Զուբալից։ Վերջինը հասել է կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ հայ մարզիկը պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարին միջամտելու հնարավորությունը։

Պայքարից դուրս է մնացել 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, որը մեկնարկային գոտեմարտում 3։6 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Սալի Սալիևին։ Վերջինն էլ պարտվել է հաջորդ փուլում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա