Logo

Հայ բադմինտոնիստուհին մասնակցել է Բուլղարիայի միջազգային մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:30 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Էլեն Տիրատուրյան

Բադմինտոնիստուհի Էլեն Տիրատուրյանը հնարավորություններն է փորձել Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում անցկացված Bulgaria Junior Open Championship միջազգային մրցաշարում։

Մարզաձևի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ ստուգատեսում Հայաստանի միակ ներկայացուցիչը մենախաղում համառ պայքարում 19։21, 20։22 հաշվով պարտվել է ռումինուհի Անդրա Ստոյկային։ Իսկ զուգախաղում Տիրատուրյան - Ալինա Բերգելսոն (Իսրայել) երկյակը 9։21, 21։19, 13։21 հաշվով պարտվել է գերմանուհիներ Սելին Հյուբշին և Յուլիա Մեյերին, որոնք աղջիկների զուգախաղի Եվրոպայի պատանեկան վարկանիշային աղյուսակում 21-րդն են, իսկ համաշխարհայինում՝ 46-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա