Logo

Հայ բռնցքամարտիկների ու գլխավոր մարզչի ակնկալիքները առաջին վարկանիշային մրցաշարից առաջ (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.03.2020ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:08

-

-

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր վերջին մարզումն անցկացրեց Լոնդոնում մարտի 13-ից 24-ը կայանալիք մրցաշարից առաջ, որը վարկանիշային է լինելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Անգլիայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Կորյուն Սողոմոնյանը ( 52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ ), Գուրգեն Մադոյանը (69 կգ , Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 ): Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը (51 կգ) ու Անի Հովսեփյանը (69 կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը խոսեց իր սաների մարզավիճակի մասին ու պատմեց նախապատրաստական փուլի մասին: Արման Դարչինյանը, Գոռ Ներսեսյանն ու Անի Հովսեփյանը շեշտեցին, որ լավ մազավիճակում են ու պատրաստ են պայքարել ուղեգրերի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա