Logo

Ստամբուլում որոշվել են Հայաստանի մարզուհիների մրցակիցները. առաջինը ռինգ է դուրս գալու Անի Հովսեփյանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:04 / 09.05.2022Բռնցքամարտ
null

Տեղի է ունեցել այսօր Ստամբուլում մեկնարկող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի բոլոր չորս ներկայացուցիչները ելույթներն սկսելու են 1/16 եզրափակիչից։

Առաջինը պայքարի մեջ է ներգրավվելու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որն այսօր երեկոյան մրցելու է ուկրաինուհի Մարիա Շեդայայի հետ։ Վաղը՝ երեկոյան, լեհ մարզուհի Նատալյա Ռոկի հետ է մենամարտելու Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ)։ Մայիսի 12-ին՝ առավոտյան մրցահերթում, ռինգ է դուրս գալու երիտասարդների աշխարհի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ), որի մրցակիցն է լինելու ֆինն մարզուհի Պիհլա Օյա-Կայվո։ Նույն օրը՝ երեկոյան, Հայաստանը ներկայացնող Ռուսաստանի նախկին չեմպիոնուհի Եկատերինա Սիչևան (54 կգ) հանդիպելու է ուկրաինուհի Սվետլանա Ումանսկային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա