Logo

Չորս մեդալ՝ Էստոնիայի միջազգային մրցաշարից

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:17 / 17.05.2022Բռնցքամարտ
բռնցքամարտի միջազգային մրցաշար

Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները մրցանակային տեղ են գրավել Էստոնիայում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում՝ հայտնում է Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիան։

Մրցաշարի հաղթող է դարձել 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, իսկ Արմեն Ղուշչյանը (51 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ) և Տիգրան Մելքոնյանը (71 կգ) նվաճել են արծաթե մեդալներ։

Ստուգատեսին մասնակցել են 6 երկրի պատվիրակներ։ Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը, փոխնախագահ Արթուր Կրիկյանը և մարզիչ Գարիկ Բաղդասարյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա