Logo

Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Աթենքում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:19 / 20.06.2022Բռնցքամարտ
հայ բռնցքամարտիկներ-Աթենք

2-ական ոսկե և արծաթե, 3 բրոնզե մեդալ. այսպիսին է Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների մարզավարը Հունաստանի մայրաքաղաքում անցկացված «Ակրոպոլիսի գավաթ» 26-րդ միջազգային մրցաշարում։

Մրցաշարի հաղթող են դարձել Էջմիածնի՝ Վ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Ղազարյանը (60 կգ քաշային կարգում) և լոռեցի Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ)՝ տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Արծաթե մրցանակակիր են դարձել Սեյրան Եղիկյանը (54 կգ) և Բենիկ Նիկողոսյանը (63,5 կգ)։ Բրոնզե պարգևներով են վերադառնալու Արարատ Գյուլբենգյանը, Արարատ Հարությունյանը և Հովհաննես Փափազյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա