Logo

Հայ բռնցքամարտիկները այսօր կարող են Օլիմպիական 2 ուղեգիր նվաճել

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.03.2020ՍՊՈՐՏ
13.12.2019 boxing armenian championshipp 14 - Հայ բռնցքամարտիկները այսօր կարող են Օլիմպիական 2 ուղեգիր նվաճել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Լոնդոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ հայ բռնցքամարտիկները:

Մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: Ցերեկվա մրցահեթին Հայաստանից ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որի առաջին մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող Ջիորդանա Սորենտինոն, պայքարի մեջ կտեսնենք նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանին, որը կփորձի հաղթահարել իտալացի Կավալարո Սալվատորեի արգելքը:

Երեկոյան ասպարեզ դուրս կգա նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը կմենամարտի թուրք Էքինջի Նեջատի հետ: Իսկ եթե 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթանակներ տանեն, կնվաճեն Օլիմպիական ուղեգրեր: Սողոմոնյանի մրցակիցը լինելու է Իսրայելի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Ալավերդյանը, իսկ Բազեյանինը՝ ուկրաինացի Միկոլա Բուտսենկոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա