Logo

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները՝ միջազգային մրցաշարի մրցանակակիր

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:07 / 27.04.2022Բռնցքամարտ
Հայաստանի բռնցքամարտիկներ

Հայաստանի բռնցքամարտիկները մեդալներով կվերադառնան Չեխիայում ընթացող IBA-ի «Ա» կարգի միջազգային մրցաշարից։

Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեր երկրի 7 ներկայացուցիչներից երեքն արդեն տարբեր արժողության մեդալներ են ապահովել։ 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանն անցել է եզրափակիչ, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը (54 կգ) և Ժորժիկ Մարությանն (60 կգ) այսօր կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Նշվում է, որ մրցաշարին մասանկցում է 16 երկրի բռնցքամարտիկ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն է նշված ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա