Logo

Հայաստանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում. վիճակագրական ամփոփում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:12 / 06.06.2022Ծանրամարտ
հայ ծանրորդներ-ԵԱ

Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Բուլղարիայի ընտրանուն։

Մեր երկրի հաշվին գրանցվել է ընդհանուր 18, իսկ Բուլղարիայի՝ 22 մեդալ։ Հայ ծանրորդներն առանձին վարժություններում և երկամարտում նվաճել են 4 ոսկե, 9 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ քաշային կարգ, պոկում՝ արծաթե, հրում՝ ոսկե, երկամարտ՝ ոսկե մեդալ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, պոկում՝ ոսկե, հրում՝ բրոնզե, երկամարտ՝ ոսկե մեդալ)։

Երկամարտի գումարով երկրորդն են դարձել Արա Աղանյանը (96 կգ, պոկում՝ արծաթե պարգև, հրում՝ 4-րդ տեղ, երկամարտ՝ արծաթե մեդալ), Սամվել Գասպարյանը (102 կգ, պոկում՝ բրոնզե, հրում՝ արծաթե, երկամարտ՝ արծաթե մեդալ) և Վարազդատ Լալայանը (109 կգ-ից բարձր, պոկում՝ արծաթե, հրում՝ արծաթե, երկամարտ՝ արծաթե մեդալ)։

Ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն են գրավել Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, պոկում՝ 4-րդ տեղ, հրում՝ 4-րդ տեղ, երկամարտ՝ բրոնզե մեդալ) և Գոռ Մինասյանը (109 կգ-ից բարձր, պոկում՝ բրոնզե պարգև, հրում՝ 4-րդ տեղ, երկամարտ՝ բրոնզե մեդալ)։

Մեր մյուս մասնակիցներից Կարեն Մարգարյանը (81 կգ) 4-րդ արդյունքն է գրանցել առանձին վարժություններում և երկամարտում։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից նվաճել է արծաթե մեդալ, իսկ հրում մրցաձևում և երկամարտում գրավել է 5-րդ տեղը։

Նույն քաշային կարգում Վարդան Մանուկյանը պոկում վարժությունից 7-րդն էր, իսկ հրումից և երկամարտից ստացել է 0։

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵԴԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ
                                              Ո      Ա      Բ      Ը
1. Բուլղարիա                     13      4       5      22
2. Հայաստան                      4       9       5      18
3. Վրաստան                        4       7       3      13
4. Իտալիա                           3       0       1       4
5. Իսպանիա                        2       4       5      11  
6. Թուրքիա                          2       1       3       6
7. Ֆրանսիա                         1       0       1       2
8. Ալբանիա                          1       0       0       1      
9. Գերմանիա                       0      3       1       4
10. Ուկրաինա                      0     1       2        3   
11. Լեհաստան                     0     1       1        2                   
12. Չեխիա                           0     0       1        1
13. Մոլդովա                         0     0       1        1
14. Ավստրիա                       0     0       1        1

Միավորներով թիմային հաշվարկում Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձյալ երկրորդն է (Բուլղարիայից հետո), իսկ կանանց ընտրանին 19-րդ տեղում է։

Բոլոր քաշային մարզիկների անհատական միավորներով հաշվարկում հայ ծանրորդներից առավել բարձր է դասվել Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), որին հաջորդում են Ռաֆիկ Հարությունյանը (7-րդ), Անդրանիկ Կարապետյանը (11-րդ), Վարազդատ Լալայանը (13-րդ), Գոռ Մինասյանը (16-րդ), Դավիթ Հովհաննիսյանը (17-րդ), Արա Աղանյանը (21-րդ), Կարեն Մարգարյանը (27-րդ)։ 

Կանանց մրցումներում Հայաստանը 1 բրոնզե մեդալով 20-րդն է։ Այդ պարգևը նվաճել է 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը, որը 3-րդ տեղն է գրավել պոկում վարժությունում, իսկ հրում մրցաձևում և երկամարտում ստացել է 0։ Մեր մյուս երկու մարզուհիները գրանցել են այսպիսի արդյունքներ. Իզաբելա Յայլյան (55 կգ, պոկում՝ 5-րդ, հրում՝ 4-րդ, երկամարտ՝ 5-րդ տեղ), Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ, պոկում՝ 4-րդ, հրում՝ 5-րդ, երկամարտ՝ 5-րդ տեղ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա