Logo

Հայ ծանրորդներն ԱՄՆ-ում կմասնակցեն աստղերի մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:51 / 28.06.2022Ծանրամարտ
Հայ ծանրորդներ- Բարեկամության գավաթ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ վաղը մեր ընտրանու հինգ առաջատար մարզիկ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «Բարեկամության գավաթ» մրցաշարին՝ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Լաս Վեգասում հունիսի 29-ից հուլիսի 9-ն անցկացվելիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին մարզաձևի ԱՄՆ-ի ֆեդերացիայի անվանական հրավերով մասնակցելու են լավագույն ծանրորդները։

Հայաստանը ներկայացնելու են Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և գերծանր քաշայիններ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա